ԱՄՆ-ն և Իրանը ձեռք են բերել երկշաբաթյա հրադադարի համաձայնություն. Իսրայելը ևս կմ…

ԱՄՆ-ն և Իրանը ձեռք են բերել երկշաբաթյա հրադադարի համաձայնություն. Իսրայելը ևս կմիանա դրան
🇺🇸 ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրադադարը երկկողմանի է լինելու։ «Մենք Իրանից ստացել ենք տասը կետից բաղկացած առաջարկ և այն համարում ենք բանակցությունների համար աշխատունակ հիմք»,- գրել է Թրամփը:
🇮🇷 Իրանի իշխանությունները հաստատել են հրադադարի վերաբերյալ համաձայնությունը։ Պաշտոնական Թեհրանի հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը «մեծ հաղթանակ է տարել և ստիպել է հանցավոր Ամերիկային ընդունել իր տասը կետից բաղկացած ծրագիրը»:

❗️Իրանի անվտանգության խորհուրդը հրապարակել է այն 10 կետերը, որոնք, ըստ իրանական կողմի, ընդունել է ԱՄՆ-ն։ Դրանք են՝

🔻Հրաժարվել Իրանի դեմ ագրեսիայից,
🔻Պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ,
🔻Ճանաչել ուրանի հարստացումը,
🔻Վերացնել առաջնային բոլոր պատժամիջոցները,
🔻Վերացնել երկրորդային բոլոր պատժամիջոցները,
🔻Դադարեցնել Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը,
🔻Դադարեցնել Կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերը,
🔻Իրանին վճարել փոխհատուցում,
🔻Տարածաշրջանից դուրս բերել ԱՄՆ մարտական բոլոր ուժերը,
🔻Դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով