Գազայից մոտ 10 երեխա բուժում կստանա Հայաստանում․ տարվում են նախապատրաստական աշխա…

🔹Գազայից մոտ 10 երեխա բուժում կստանա Հայաստանում․ տարվում են նախապատրաստական աշխատանքներ
Այս նախաձեռնության մասին առաջին անգամ հայտարարվել է 2026թ. հունվարի 29-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկման ժամանակ։ ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը նշել էր, որ ՀՀ կառավարությունն աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ «Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով»։
🏥 Առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ից ստացել է 40 երեխայի և նրանց ուղեկցողների բժշկական տեղեկանքները և անձը հաստատող փաստաթղթերը։ Ստացված տվյալների հիման վրա ոլորտի մասնագետներն այժմ իրականացնում են երեխաների առողջական վիճակի գնահատում՝ որոշելու Հայաստանում նրանց բուժելու հնարավորությունները։ Նախարարությունը նշում է, որ «վիճակի գնահատումից հետո մասնագետները կընտրեն մոտ մեկ տասնյակ երեխաներ, որոնց բուժումը հնարավոր կլինի կազմակերպել Հայաստանում», բժշկական հաստատությունների ընտրությունն էլ կկատարվի «բացառապես ըստ պացիենտների առողջական կարիքների՝ ներկայացված փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»։

Գազայից մոտ 10 երեխա բուժում կստանա Հայաստանում․ տարվում են նախապատրաստական աշխատանքներ

ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը նշել էր, որ ՀՀ կառավարությունն աշխատում է Առողջապահության համաշխարհային…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով