ՀԿ-ների հայտարարությունը՝ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի համաչափությա…

ՀԿ-ների հայտարարությունը՝ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի համաչափության և պիտանիության հարցի վերաբերյալ
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի համաչափության և պիտանիության հարցի վերաբերյալ։

Պատվարժան դատարան, 
Ձեր կողմից քննվում է սույն թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Մինասյանի հետ կապված միջադեպի փաստի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում Դ․Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման դեմ ներկայացված բողոքը։
Քաղաքացիական հասարակության ներքոստորոգրյալ կազմակերպություններս, ունենալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկարամյա գործունեության փորձ, հանդես ենք գալիս սույն կարծիքով և Դատարանի ուշադրությունն ենք հրավիրում քննարկվող դեպքում 18 տարեկան պատանու նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածությունը, պիտանիությունն ու համաչափությունն ակնհայտորեն կասկածի տակ դնող մի շարք էական հանգամանքների վրա՝ առանց հղում անելու և վերլուծելու դատարանի համար ակնհայտորեն ծանոթ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի իրավադրույթներին, ՄԻԵԴ դատական պրակտիկային կամ այլ միջազգային փաստաթղթերին՝ դատարանին չծանրաբեռնելու և դատարանի ուշադրությունը առավելապես կոնկրետ փաստական հանգամանքների վրա հրավիրելու միտումով։

🔗Հայտարարությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

ՀԿ-ների հայտարարությունը՝ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի համաչափության և պիտանիության հարցի վերաբերյալ

Ընդ որում, նշված պայմանների կամ դրանցից մեկի առկայությունը պետք է հիմնավորված լինի փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով