Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. ՀՀ վարչապետի աշխատակազմից պատասխանել են «Արմենպրեսի» հարցերին:
▪️ԱԳՆ
հայտարարությունը նշանակում է, որ սահմանազատման հանձնաժողովները ԽՍՀՄ փլուզման պահին ունեցած քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն նաև գետնի վրա:
▪️Սահմանազատումից հետո 4 գյուղերի հատվածում զինված ուժերը հետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին: Արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին:
▪️Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի: Սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը:
▪️Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենալու։ Այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում:
@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հայտնում է ԱԳՆ–ն:
🔻Սահմանազատման…
Leave a Reply