Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գ…

🇦🇿 Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունները, հայտարարել է, թե այս գործընթացը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտ: Ըստ Հաջիևի՝ Երևանում այդ դատավարության դեմ, որ ընթանում է անկախ իրավապաշտպանների ու ազատ լրատվամիջոցների բացակայության պայմաններում, «քարոզչական արշավ է սկսվել», ինչը նա անվանել է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին:
🗣 «Դատավարության դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի՝ նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը: Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, ի թիվս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ», – գրել է Ալիևի խորհրդականը X-ում: |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *