ՊԵԿ-ը ստուգում է «հայկական ծագման» թանկարժեք հեռախոսների արտահանման վիճակագրութ…

📱 ՊԵԿ-ը ստուգում է «հայկական ծագման» թանկարժեք հեռախոսների արտահանման վիճակագրությունը
Պետական եկամուտների կոմիտեն ստուգում է 2025 թվականին Հայաստանից Բելառուս արտահանված բջջային հեռախոսների վիճակագրության հավաստիությունը, որոնք ներկայացվել են որպես հայկական արտադրանք։
Օրեր առաջ «Հետքը» հրապարակել է հայկական ծագման արտադրանքի արտահանման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը, և կասկածի տակ են առնված ապրանքների մասին տվյալները։
📌 Մասնավորապես, նախարարությունից ստացված ցանկերի հիման վրա պարզել էինք, որ հայկական ծագման արտադրանքի ներքո է ներկայացված, օրինակ, Հայաստանից Բելառուս արտահանված 1130 հատ բջջային հեռախոս, որի ընդհանուր արժեքը կազմել է 24 մլն դոլար։ Այստեղ ոչ միայն տարօրինակ է այն, որ Հայաստանում չկա բջջային հեռախոսների նման արտադրություն, այլև՝ արտահանված հեռախոսների 1 հատի միջին արժեքը կազմում է 8.2 մլն դրամ կամ 21 341 դոլար։
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

ՊԵԿ-ը ստուգում է «հայկական ծագման» թանկարժեք հեռախոսների արտահանման վիճակագրությունը

Այստեղ ոչ միայն տարօրինակ է այն, որ Հայաստանում չկա բջջային հեռախոսների նման արտադրություն, այլև՝ արտահանված հեռախոսների 1 հատի միջին…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով