Նախարար Ավանեսյանն ամփոփել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրըԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 10-ին կազմակերպել էր «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը» թեմայով աշխատանքային քննարկում: Այս մասին հաղորդում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։
Հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանն իր խոսքում կարեւորել է համակարգի ներդրումը՝ նշելով, որ այն պատմական է եւ անհրաժեշտ, ինչն էապես բարելավել է բնակչության կյանքի որակը:
🗣 Անահիտ Ավանեսյանի խոսքով հունվարի 1-ից սկսած քաղաքացիներն այս համակարգում սպասարկվել են: Եռամսյակի տվյալներով Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի:
«Մեր կանխատեսումներով մոտ 1 մլն 600 հազար քաղաքացի պետք է ունենայինք: Ըստ էության, ավելի շատ են, եւ սա մի քանի հանգամանքի հետ է կապված: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք տեղաշարժ մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանցից դեպի 200 հազարից ավելի աշխատավարձ ստացող անձինք: Եվ այս թիվը տասնյակ հազարների մասին է»,- պարզաբանել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարար Ավանեսյանն ամփոփել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատգամավորներին ներկայացրել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը…
Թողնել պատասխան