Ռուս- ադրբեջանական հակադրության նոր դրսևորում Շանհայի համագործակցության կազմակե…

🇷🇺🇮🇳🇦🇿 Ռուս- ադրբեջանական հակադրության նոր դրսևորում
Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Ադրբեջանի անդամակցության ճանապարհը փակվեց ոչ միայն Հնդկաստանի, այլև Ռուսաստանի նախաձեռնությամբ։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է Մոսկվայի և Նյու Դելի քաղաքական խորհրդակցությունների ընթացքում․
«Ռուսաստանը Հնդկաստանին դուրս է բերել առաջին պլան՝ ինքը մնալով ստվերում»:
Չնայած Չինաստանը բացահայտորեն սատարում էր Ադրբեջանի անդամակցությանը, Ռուսաստանի և Հնդկաստանի համատեղ քայլը փաստում է, որ Բաքվի միջազգային հավակնությունները բախվում են լուրջ դիմադրության։
👉 Սա նոր ազդանշան է ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացող ճեղքվածքի մասին, որը դրսևորվում է արդեն միջազգային կազմակերպությունների մակարդակում։
🇦🇲 Հայաստանի համար սա կարող է ստեղծել նոր դիվանագիտական պատուհաններ․ ուժերի վերադասավորման պայմաններում Երևանը հնարավորություն է ստանում իր շահերը առաջ մղելու թե՛ ՇՀԿ-ում, թե՛ այլ բազմակողմ հարթակներում։
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով