Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից …

Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ․ կարծում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
🔗Ապրիլի 17-ին Ռուսական խաղաղապահ զորակազմը առանց նախապես հայտարարելու, անսպասելի սկսկեց լքել Արցախի տարածքը։ Արցախից ռուսական զորակազմի դուրսբերումը տարբեր քննարկումների առիթ է դարձել։ Իրանական «Մասաֆ» ուղեղային կենտրոնի ղեկավար, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած վերլուծաբան Ալի-Աքբար Ռայեֆիփուրը X-ի միկրոբլոգում գրել է, որ Իսրայելի բարեկամ Բաքվի բարբարոսական վարչախումբը համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար «ազատ աշխարհին» տրամադրել այդ պետության հետ սահմանին մոտ գտնվող երեք ռազմակայան։
@RadioSputnikArm

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով