«Համատարած վախի ու սարսափի մթնոլորտ է: Սա նաեւ նյարդերի պատերազմ է». Բեյրութը կրկին սգի մեջ էԱպրիլի 8-ի կեսօրին Նորա Բարսեղյանը խմբագրությունում էր, երբ ռմբակոծման ուժեղ ձայներ լսեցին եւ ցնցումներ զգացին: Իսրայելը թիրախավորել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մի քանի թաղամասեր:
Նորան Լիբանանի հայալեզու «Ազդակ» օրաթերթի խմբագիրներից է: Խմբագրությունը գտնվում է Բեյրութի հարեւան Բուրջ Համուդ հայաշատ քաղաքում:
Ապրիլի 8-ի պատկերները Նորան նմանեցնում է 2020 թ. օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո ստեղծված իրավիճակին, երբ հաշված րոպեների ընթացքում ոչ միայն մեծ ավերածություններ եղան, այլեւ բազմաթիվ մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Պայթյունի օրը տուժել էր նաեւ Նորայի ընտանիքը:
Դրանից 6 տարի անց Բեյրութը կրկին սգի մեջ է: «Հետքի» զրուցակցի խոսքով՝ վերջին տարիներին Լիբանանի մայրաքաղաքն իր բնակիչների ցավով ապրող քաղաք է դարձել:
🔗 Ամբողջական հոդվածը՝
ԱՅՍՏԵՂ
«Համատարած վախի ու սարսափի մթնոլորտ է: Սա նաեւ նյարդերի պատերազմ է». Բեյրութը կրկին սգի մեջ է
Ապրիլի 8-ի կեսօրին Նորա Բարսեղյանը խմբագրությունում էր, երբ ռմբակոծման ուժեղ ձայներ լսեցին եւ ցնցումներ զգացին: Իսրայելը թիրախավորել…
Թողնել պատասխան