Պարեկային ծառայության համալրման գործընթացը շարունակվում է բազմափուլ ընտրությամբ…

Պարեկային ծառայության համալրման գործընթացը շարունակվում է բազմափուլ ընտրությամբ․ այս տարի դիմել է 660 դիմորդ, որոնցից մի մասն արդեն հասել է հարցազրույցի փուլ։ Վերջնական արդյունքները կամփոփվեն հանձնաժողովների աշխատանքի ավարտից հետո, իսկ ընտրված թեկնածուները կանցնեն վեցամսյա ուսուցում՝ ներառյալ 4-շաբաթյա պրակտիկա։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ այս տարի ծառայության համալրման համար դիմել է 660 դիմորդ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով