Հունգարիայի պատմական ընտրությունների արդյունքները՝ թվերով Քվեների գրեթե 99%-ի մ…

🇭🇺 Հունգարիայի պատմական ընտրությունների արդյունքները՝ թվերով
🗳 Քվեների գրեթե 99%-ի մշակումից հետո 199-տեղանոց խորհրդարանում մանդատների բաշխվածությունը հետևյալն է.
🔻 Պետեր Մադյարի ղեկավարությամբ «Տիսա» կուսակցություն՝ 138 տեղ (53.6%). սա կուսակցությանը տալիս է սահմանադրական մեծամասնություն:
🔻 Վիկտոր Օրբանի ղեկավարած դաշինք՝ 55 տեղ (37,8%). նախորդ գումարման խորհրդարանում ուներ 135 տեղ։
🔻 «Մեր հայրենիք» շարժում՝ 6 տեղ (5,8%):
🇦🇲 Նշենք, որ Օրբանն էր Հունգարիայի վարչապետը, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, ինչի պատճառով Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Այդ հարաբերությունները վերականգնվել են միայն վերջերս:
Վիկտոր Օրբանը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում 16 տարվա իշխանությունից հետո։ 

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով