Սա իրականում ժամանակակից աշխարհի գլխավոր մարտահրավերներից մեկն է ոչ միայն աշխատ…

🔴👆🔴 Սա իրականում ժամանակակից աշխարհի գլխավոր մարտահրավերներից մեկն է ոչ միայն աշխատուժի շահագործման տեսանկյունից, այլ նաեւ մարդկանց հսկայական շերտերի «անպետքության»:
Հավանաբար այստեղից է նաեւ գալիս «ոսկե միլիարդի» գաղափարը, որն այսօր շատերը համարում են իբրեւ դավադրապաշտական զառանցանք: Մինչդեռ, երբ դիտարկում ենք աշխարհի տեխնոլոգիական ընթացքը, ապա պարզորոշ պատկերացնում ենք, որ համենայն դեպս ուրվագծվում է գլխավոր մոտիվը: Հիշեցնեմ, խոսքն այն մասին է, որ շատերի գնահատմամբ՝ համաշխարհային ազդեցիկ շրջանակները դիտարկում են մարդկանց թվաքանակը կրճատելու եւ այսպես ասած միլիարդի հասցնելու հեռանկարներ: Խոսքը իհարկե բուն իմաստով մեկ միլիարդի մասին չէ, այլ ընդհանուր տրամաբանության:
Եվ, երբ դիտարկում ենք արհեստական բանականությամբ մարդուժի փոխարինման տենդենցը, ապա առաջանում է հարց՝ իսկ ի՞նչ պետք է անեն աշխատանքային «անպետքության» մեջ հայտնված միլիարդավոր մարդիկ աշխարհում: Կամ նրանց պետք է պահել սոցիալական մինիմումի շրջանակում, կամ նրանց գոյության համար պայքարը կստանա անկանխատեսելի բնույթ: Հետեւաբար, կարո՞ղ են համաշխարհային հարստությունը տնօրինող շրջանակները մտածել որոշակի պրոցեսների մասին, որոնք կկրճատեն մարդկության թվաքանակը:
Չգիտեմ: Կրկնեմ, շատերն են «ոսկե միլիարդի» գաղափարը համարում դավադրապաշտություն, բայց աշխարհում ավելի ու ավելի շատանում են համաշխարհային ընթացքի հետ կապված հարցերը, որոնք կարծես թե դեռ չունեն պատասխան:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով