🇺🇸🇺🇦 ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Fox News-ը և Axios-ը։
‼️ Fox News-ի Սպիտակ տան թղթակից Ջեքի Հենրիխը գրել է, որ բանակցությունները կկայանան մարտի 11-ին Էր Ռիադում։ Հանդիպմանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ |azatutyun.am|

Leave a Reply