Ճարտարապետ Արսեն Ավետիսյանի հայցն ընդդեմ «Հետք»-ի մերժվեց անհիմն լինելու պատճառովԵրևանի Կիևյան փողոցի պատմամշակութային շենքում խախտումներով շինարարություն իրականացրած ճարտարապետ Արսեն Ավետիսյանի հայցն ընդդեմ «Հետք»-ի
մերժվեց անհիմն լինելու պատճառով։ Վճիռը կայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Աթանեսյանը։
📌 Արսեն Ավետիսյանը դատարան հայց էր ներկայացրել «Հետք»-ում 2024 և 2025 թվականներին հրապարակված երկու հոդվածի պատճառով, որոնք, ըստ նրա, զրպարտել են իր բարի համբավը։
🔻Հոդվածներից առաջինում ներկայացրել էինք, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակից, մասնագիտությամբ ճարտարապետ Արսեն Ավետիսյանը խախտումներով շինարարություն իրականացրել և վնասել պատմամշակութային շենքը, իսկ երկրորդում անդրադարձել էինք նույն թեմայի վերաբերյալ զարգացումներին, քանի որ մեր առաջին հոդվածից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Ճարտարապետ Արսեն Ավետիսյանի հայցն ընդդեմ «Հետք»-ի մերժվեց անհիմն լինելու պատճառով
Վճիռը կայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Աթանեսյանը։
Թողնել պատասխան