⚖️🔉 Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ է հրապարակել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
🗣 «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող ՀԿ-ում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել», — ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
📣 Ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: 🗣 Այս մասին 1Lurer.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Թողնել պատասխան