Այսօր Կովսականում (Զանգելան) տեղի է ունեցել ռուս-ադրբեջանական միջկառավարական հա…

🇦🇿🇷🇺 Այսօր Կովսականում (Զանգելան) տեղի է ունեցել ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը, որին մասնակցել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
🗣 Հանդիպման ընթացքում երկրների փոխվարչապետերը փաստաթղթեր են ստորագրել՝ արձանագրություն և ճանապարհային քարտեզ։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է՝ հույս ունեն, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները կզարգանան 2022 թվականին կնքված հռչակագրին համապատասխան՝ բարեկամության, փոխադարձ վստահության և դաշնակցային հարաբերությունների մթնոլորտում։
📣 Մուստաֆաևը հայտնել է նաև, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26,000 տոննա բեռ՝ մեծ մասը ցորեն և պարարտանյութ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով