Արտահանման լոգիստիկ խոչընդոտները, միջազգային շուկաներ մուտք գործելու դժվարությու…

Արտահանման լոգիստիկ խոչընդոտները, միջազգային շուկաներ մուտք գործելու դժվարությունները և մրցունակության բարձրացման անհրաժեշտությունը դարձել են հայկական բիզնեսի առաջնային մարտահրավերները։
Այս խնդիրներին համակարգային լուծում տալու նպատակով ձևավորվել է միասնական արտահանման հաբի և ազգային պահեստների ծրագիր, որը տնտեսվարողներին հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ դուրս գալ եվրոպական և ամերիկյան շուկաներ՝ պետական և մասնավոր համաֆինանսավորմամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց հայաստանյան տնտեսվարողների արտահանման կարողությունների զարգացմանն ուղղված լայնածավալ նախաձեռնություն, որը միտված է հաղթահարելու այն խոչընդոտները, որոնց բախվում են արտադրողները՝ սկսած լոգիստիկ խնդիրներից մինչև միջազգային վաճառքի կազմակերպում։
Ինչպես նշվեց, աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում հայկական բիզնեսը հաճախ կանգնում է լուրջ դժվարությունների առաջ․ բեռնափոխադրումների ուշացումներ, Լարսի անցակետի խնդիրներ, ԵԱՏՄ շրջանակներում առաջացող սահմանափակումներ, ինչպես նաև տարածաշրջանային լարվածությունների ազդեցություն։ Այս ամենը ոչ միայն բարձրացնում է ապրանքի ինքնարժեքը, այլ նաև խաթարում է մատակարարման կայունությունը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով