Արթուր Աբրահամը կարող էր ընդամենը շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին իր ա…

Արթուր Աբրահամը կարող էր ընդամենը շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին իր անվան մարզադպրոցի կառուցմանն օժանդակելու համար։ Ընդդիմադիր լինելն ինձ չի ստիպում հարցերին ծայրահեղական աչքերով նայել ու ասել, որ Արթուրը չպետք է շփվի Փաշինյանի հետ, չպետք է սպորտի ոլորտում որևէ համագործակցության գնա և այլն։ Մեծ հաշվով՝ ով էլ լինի ղեկավարը, մարզիկները նրա հետ աշխատելու են, միջոցառումների մասնակցելու են։ Հարցերը ծայրահեղացնելու կողմնակից երբեք չեմ եղել։
ԲԱՅՑ Արթուր ջան, դու քաղաքական բնույթի հայտարարություն ես անում՝ նշելով, որ «ժողովրդի 80 տոկոսը քեզ է աջակցում»։ Կներես իհարկե, բայց դու սրանով հատում ես հարգանքի ու ֆորմալ մասնակցության գիծը և անցնում ես քարոզչական դաշտ՝ դառնալով Փաշինյանի քարոզիչ։
Սա այն դեպքում, երբ միաժամանակ ՀԱՕԿ նախագահի պաշտոնից նույն Փաշինյանի իշխանությունը ցանկանում է հեռացնել քեզ շատ հարազատ մարդուն՝ Գագիկ Ծառուկյանին, ինչը ամենևին չի խոսում նրա մասին, որ իրենք սպորտի զարգացմամբ են հետաքրքրված, չնայած նրան, որ քո անվան մարզադպրոց են կառուցում։
Ինձ համար միշտ ցավալի է եղել մշակույթի և սպորտի գործիչների քաղաքականացվելը՝ թե՜ դեպի իշխանական, թե՜ դեպի ընդդիմադիր ուղղություններով։ Իրենց քաղաքականացվելուց հետո ուղղակի չեմ կարողանում իրենց վերաբերվել այնպես, ինչպես նախկինում։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով