Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններն Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել։ Խիստ բողոք է ներկ…

🇦🇿🇧🇪🇳🇱 Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններն Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել։
🗣 Խիստ բողոք է ներկայացվել երկրների խորհրդարանների կողմից 2026 թ․ ապրիլի 16-ին ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք Ադրբեջանի ԱԳՆ-ն համարել է «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի խաթարմանն ուղղված անպատասխանատու փորձեր»։
📣 «Հանդիպումների ընթացքում վճռականորեն հերքվել են բոլոր անհիմն մեղադրանքները, այդ թվում՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վերաբերյալ կեղծ հղումները, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մեղադրանքները, ինչպես նաև հայկական ծագում ունեցող անձանց, իբր, անօրինական ձերբակալությանը վերաբերող մեղադրանքները։ Նշվել է, որ փաստաթուղթը հատկապես պարադոքսալ է թվում՝ համընկելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահների՝ վերջերս կայացած հանդիպման հետ»,- ասվում է Ադրբեջանի ԱՆԳ հայտարարության մեջ։
📌 Հիշեցնենք, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև էր ընդունել, որով աջակցելով Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքին։ Կոչ էր արվում լուծում տալ Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց հարցին։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով