8-րդ հարկ․ Բժշկական կենտրոնի «ստվերային» կողմը՝ վարկեր, պարտքեր և քրեական հետապնդումներ Ստեփանավանի բժշկական կենտրոնում կառավարչական կամայականությունների մի ուշագրավ պատմություն է բացահայտվել, որի կենտրոնում հաստատության տնօրենն է։ Նախկին աշխատակիցները «Հետքին» ահազանգել են, որ հիվանդանոցում գործել է կեղծ բուժառուների գրանցման սխեմա, որի նպատակը պետական միջոցների ապօրինի յուրացումն է։ Բժիշկների պնդմամբ՝ տնօրենը պարբերաբար ստիպել է փաստաթղթերով ավելացնել հիվանդների թիվը, իսկ նրանք, ովքեր համարձակվել են մերժել, հայտնվել են «ոչ ցանկալիների» ցուցակում և ստիպված դուրս եկել աշխատանքից։ 📌 «Հետքի» հրապարակումից հետո նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի և հիվանդանոցի հաշվապահի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ վստահված գույքի հափշտակության և խարդախության մեղադրանքներով։ 🔗Մանրամասները` փոդքասթում
Թողնել պատասխան