Ամերիկացի հետազոտողները հայտարարել են Նոյյան տապանի աստվածաշնչյան նկարագրությանը…

Ամերիկացի հետազոտողները հայտարարել են Նոյյան տապանի աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող ստորգետնյա երկրաբանական կազմավորման մեջ թունելներ հայտնաբերելու մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Խոսքը Թուրքիայի Դուրուփինար երկրաբանական կառույցի մասին է, որը գտնվում է Արարատ լեռան մոտ:
«Նոյյան տապանի սկանավորումներ» նախագծի թիմն օգտագործել է գեոռադար՝ կառույցի կառուցվածքն ուսումնասիրելու համար, և հայտնաբերել է ստորգետնյա կարգավորված խոռոչների ցանց: Հետազոտող Էնդրյու Ջոնսի խոսքով՝ հայտնաբերված «միջանցքները» միավորվում են մեծ կենտրոնական տարածության վրա, որն, ըստ նրա, նման է ատրիումի:
Նա հավելել է, որ ինֆրակարմիր ջերմագրության (IRT) կիրառմամբ հետագա ուսումնասիրությունները նույնպես ենթադրել են հողի մեջ խորը թաղված նավի ձև ունեցող կորպուսի առկայություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով