Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունըՆերքին գործ…

Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝
🔻Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց — Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև
🔻Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցը,
🔻Հրազդանի կիրճից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։

Քաղաքացիների մուտքի և ելքի կազմակերպում․
Քաղաքացիների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով՝ Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցի կողմից,
ելքը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ։

Այստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։
Ինչպես նաև՝
🔻Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 23-ին՝ ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում,
🔻կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով