🇦🇲 🇷🇺 Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ հղի է լուրջ տնտեսական հետևանքներով. Ռոբերտ Քոչարյան🔽 RTVI-ին տված հարցազրույցում ՀՀ 2–րդ նախագահը պարադոքսալ է անվանել այն, որ մի կողմից կա քաղաքական հանձնառություն Եվրամիության հետ մերձեցման համար, մինչդեռ մյուս կողմից՝ ԵՄ-ի բաժինը արտաքին առևտրում նվազում է, իսկ Ռուսաստանի բաժինը, ընդհակառակը, աճում է։ Այս անհամապատասխանությունը ենթադրում է, որ մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչ են անում, ասել է նա։«Նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի առևտրաշրջանառության ավելի քան 40%-ը Ռուսաստանի հետ է։ Իրականում, զուգահեռ ներմուծումը հաշվի առնելով՝ Հայաստանի առևտրաշրջանառության ավելի քան 60%-ն է Ռուսաստանի հետ։ Այս իրավիճակում այլ չափանիշների մասին խոսելը պարզապես անիմաստ է»,- նշել է քաղաքական գործիչը։
Թողնել պատասխան