Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վի…

Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Նիդերլանդների դեսպանությունը։
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915-1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ոճրագործությունը: Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը նախնիների կրած տառապանքների համար։ Միանում ենք հայերին և խոնարհվում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի և վերապրողների առաջ»,-նշել է դեսպանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով