Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանն իր կարիերայում երրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 110 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ընտրանու անդամ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 183 կգ, հետո 189 կգ, որը Եվրոպայի առաջնության պոկում վարժության ռեկորդ է:
Այս վարժությունում նա արժանացավ բրոնզե մեդալի: Հրում վարժությունում նա բարձրացրեց 215 կգ ու 226 կգ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի 415 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը ԵԱ-ի եռակի ոսկե մեդալակիր է:

Թողնել պատասխան