Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառմանը հրաձգություն է տեղի ունեցե…

Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառմանը հրաձգություն է տեղի ունեցել. ԱՄՆ նախագահը չի տուժել
Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների պաշտոնական ընթրիքի ժամանակ, որին մասնակցում էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Washington Hill հյուրանոցում հրաձգություն է տեղի ունեցել։
Հրաձիգը փորձել է շրջանցել թիկնապահներին, սակայն նրան ձերբակալել են։ Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը վիրավորում է ստացել և հոսպիտալացվել։ 
Ինքը՝ Թրամփը, հրաձգության հետևանքով չի տուժել։ Նրան, առաջին տիկին Մելանյա Թրամփին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին տարհանել են։
📌 Պաշտոնապես իշխանությունները հայտնել են, որ հրաձիգը 31-ամյա տղամարդ է Կալիֆոռնիայից։
🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով