Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 27-ի առավոտյան ժամանել է Ռուս…

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 27-ի առավոտյան ժամանել է Ռուսաստան։
Այս մասին հայտնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ակնկալվում է Արաղչիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում տված հարցազրույցում ԱԳ նախարարը նկատել է, որ ռուսական կողմի հետ տևական ժամանակ է, ինչ բարձրաստիճան հանդիպումներ տեղի չէին ունեցել։

«Այսօրվա հանդիպումը կլինի հարմար առիթ՝ քննարկելու պատերազմի զարգացումները և ներկայիս իրավիճակը։ Վստահ եմ, որ այս հարցով երկու երկրների միջև խորհրդակցություններն առանձնահատուկ կարևորություն կունենան»,- ասել է Արաղչին։

Ավելի վաղ նա այցելել էր Պակիստան և Օման, որտեղ քննարկումների կենտրոնում եղել է պատերազմի դադարեցման ու հրադադարի հարցը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով