«Կրթվելը նորաձև է» շարժումը Հայաստանի կառավարության կողմից որևէ ֆինանսավորում չի…

«Կրթվելը նորաձև է» շարժումը Հայաստանի կառավարության կողմից որևէ ֆինանսավորում չի ունեցել
Այս մասին ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ապրիլի 27-ին հրավիրված ասուլիսին։
««Կրթվելը նորաձև է» շարժումը չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ։ Կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես բանախոս հանդես գալու ժամանակ և ոչ թե շարժումն է ֆինանսավորվել, այլ Կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ֆինանսավորվել ընդամենը։
«Կրթվելը նորաձև է» շարժումը չի ֆինանսավորվում, չի ֆինանսավորվել և չի ֆինանսավորվելու։ Դա հասարակական շարժում է, հանրային շարժում է և չի ենթադրում ֆինանսավորում»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ շարժումը ներկայում նույնիսկ չունի գրանցված մարմին, որը կիրականացներ հաշվապահություն և այլն։
Նրա խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամն ունի շարժմանն աջակցող ծրագիր, որը հաստատվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով