«Ուժեղ Հայաստան» կուսակցության չորս համակիր ձերբակալվել է։ՀՀ ազգային անվտանգությ…

«Ուժեղ Հայաստան» կուսակցության չորս համակիր ձերբակալվել է։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։
«Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են»,-տեղեկացրին կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություններ է հրապարակել։
Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացել էին, որ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը։

https://cdn4.telesco.pe/file/5e32488538.mp4?token=DnCqPE022M8HPvwhRUrBFHwVDUYK_kOKPHb2eX74ISHkdYQVJ3vrjStVA_d4SamWUKBr8mwWF25Xc_D_bMTZNK7TF7kel-xDxDg6gGagzd_psZ4cMAwPy4JUa4iz14ieRrgz7JRaUsd32Y3JTfI9HhaFesyuVdLtWZj8K6vLpVmstu8Xy839BazFoWgkprh79prxwJOhgPkb638Wvswjpo_4SjNmd8pEyxLGm61ibGzS8ynrQatoWSXwaeaFJrhAu-iUzeMiYXvk-f14UCeZkktVMQFgUw5KgxhFgd4zFm3to6pE7OyvWZ9tpK1xw4Zt05-IHeRmvREbyOvzgwU5Pg

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով