Հայաստանի Հանրապետությունն առաջիկայում կշարունակի Ադրբեջանի հետ սահմանի սահմանազ…

Հայաստանի Հանրապետությունն առաջիկայում կշարունակի Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումը, օրակարգում է նաև Վրաստանի հետ սահմանի սահմանազատման ամփոփման հարցը:
Այս մասին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ձեր ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է մի բացառիկ պատմական իրավիճակում, երբ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ, ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Հաջորդ կարևոր նորությունը. արդեն 2 տարի Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը, և սա, նույնպես, շատ կարևոր և բացառիկ մի իրավիճակ է, և պետք է արձանագրեմ, որ այդ 12 կմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա են, այլ՝ պայուսակների մեջ դրած»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ սա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների, սահմանապահ զորքերի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով