Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում«Լրագրողներ առանց սահմ…

🔙 Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2026» զեկույցը։ Ի տարբերություն նախորդ տարվա ցուցանիշի՝ 34-րդ հորիզոնական, Հայաստանը հետընթաց է գրանցել՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը։
📌 Ընդ որում, հետընթացը գրանցվել է բոլոր 5 ցուցիչներով՝ Հայաստանի ցուցանիշը դասվել է «խնդրահարույց» կատեգորիայի ներքո։
Ինչպես նշում է իրավապաշտպան կազմակերպությունը, «չնայած Հայաստանն ունի բազմազան մեդիադաշտ, այն բևեռացված է»։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն ընդգծում է, որ Հայաստանում ապատեղեկատվության և ատելության խոսքի մակարդակն աննախադեպ է եւ պայմանավորված է «ներքաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրամիության միջև Հայաստանի բարդ իրավիճակով»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով