Քննչական կոմիտեն հայտնում է՝ ՆԳՆ ոստիկանության հետ իրականացված օպերատիվ-հետախու…

🔻 Քննչական կոմիտեն հայտնում է՝ ՆԳՆ ոստիկանության հետ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց կողմից հավաքին մասնակցելու համար մի շարք անձանց նյութապես շահագրգռելուն:
📌 Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ❗️տնային կալանքը և բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով