Իրանի օդային հարձակումը Իսրայելի դեմ տևել է մոտ 5 ժամ. էլ ինչ են գրում լրատվական հոսքերը
▫️ Ըստ New York Times-ի՝ գործարկվել է ընդհանուր առմամբ 185 անօդաչու թռչող սարք, 36 թևավոր հրթիռ և 110 «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռ:
▫️ Հարձակվել են ռազմական թիրախների վրա, մասնավորապես՝ Նեգև անապատում գտնվող ավիաբազայի վրա, հարձակումը տևել է մոտ 5 ժամ, այնուհետև մարել:
▫️ Հարձակումը պատասխան էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական վերջին հրթիռային հարձակմանը, ասել է այաթոլլա Ալի Խամենեին: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հղում է արել ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին ինքնապաշտպանության իրավունքի մասին:
▫️ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը որսացել են Իսրայելի ուղղությամբ Իրանից, Իրաքից, Սիրիայից և Եմենից արձակված տասնյակ հրթիռներ և անօդաչու սարքեր, բայց և ընդգծել է, որ ԱՄՆ-ը հակամարտություն չի փնտրում Թեհրանի հետ։
▫️ Բայդենը ևս Նեթանյահուին հասկացրել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցի Իսրայելի գործողություններին Իրանի դեմ, հայտնում է CNN-ը:
▫️Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդում են Գազայի հատվածի հյուսիս-արևելյան հատվածների ինտենսիվ գնդակոծության մասին:
▫️ Չինաստանը միջազգային հանրությանը կոչ է արել կառուցողական դեր խաղալ Մերձավոր Արևելքում կայունության ապահովման գործում, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։
🎦սոցցանցերից, այս գիշեր Երուսաղեմում
@RadioSputnikArm

Leave a Reply