Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կիրակի օրը՝ մայիսի 3-ին Երևանում կարճ բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնում է Европейская правда-ն՝ հղում անելով չեխական IDnes.cz-ին։
Ինչպես նշում է չեխական լրատվամիջոցը, Բաբիշը չի հստակեցրել բանակցությունների թեման։ Նա Զելենսկու հետ անձամբ կհանդիպի առաջին անգամ՝ Չեխիայի կառավարության ներկայիս ղեկավարի իր պաշտոնը զբաղեցնելու պահից ի վեր։
Հիշեցնենք, որ Անդրեյ Բաբիշը և կառավարական կոալիցիայի մյուս կուսակցությունների ներկայացուցիչները քննադատական վերաբերմունք ունեն Ուկրաինայի ու կոնկրետ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ։
«Երևանում ես երկկողմ կարճ հանդիպումներ կունենամ նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի ու Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ ես բանակցություններ կվարեմ նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ»
,- նշել է Բաբիշը՝ հավելելով, որ կարևոր է համարում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումը։
📌 Ընդ որում, նա ընդգծել է, որ չի պլանավորում այցելել Ուկրաինա։ «Ոչ, ես չեմ մեկնի Կիև»,- նշել է նա՝ հավելելով, որ Զելենսկու հետ կարող է հանդիպել նաև Լեհաստանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված է լինելու Ուկրաինայի վերականգնմանը։
Մայիսի 3-ին Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կմեկնի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որտեղ կքննարկվեն էներգետիկ և տնտեսական անվտանգության, ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակի և Եվրոպայում կայունության ամրապնդման հարցեր։
Թողնել պատասխան