«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոշտան որպես փաստ նշել է Հայաստանում անցկացվող գագաթնաժողովը։
«Վստահ եմ, որ այսօր և հաջորդող գագաթնաժողովներին ԵՔՀ-ն կդառնա գործողությունների հիմնական խթանը. գործողություններ, որոնք միտված կլինեն աջակցելու Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին ու միաժամանակ կապահովեն եվրոպական կոալիցիայի ստեղծումը թմրանյութերի դեմ պայքարի գործում»,-ասել է նա։
Եվրոպական խորհրդի նախագահը գագաթնաժողովը պատմական է համարել, քանի որ առաջին անգամ ԵՔՀ-ն անցկացվում է Հարավային Կովկասում։
«Այն պատմական է, քանի որ այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ. այդ համաձայնագիրը խաղաղության պատմություն է Եվրոպայում, որը պետք է նշվի այն աշխարհում, որտեղ, կարծես, գերիշխում են լարվածությունն ու պատերազմը, պատմական է, քանի որ գագաթնաժողովին մասնակցում է նաև ոչ եվրոպացի գործընկեր՝ Կանադայի վարչապետը»,-ասել է նա՝ հավելելով, որ Կանադան կիսում է Եվրոպայի գլոբալ անվտանգության տեսլականն ու ցանկանում է ստեղծել միջազգային կարգ, որը հենված է միջազգային մարդասիրական իրավունքի վրա։
Թողնել պատասխան