Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը գնահատելի է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան…

Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը գնահատելի է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած քաղաքական կամքն ու ուժեղ առաջնորդությունը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ Մարտինն ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության ժամանակ։

«Գիտեք, մենք բոլորս առնչվել ենք հակամարտության իրավիճակների։ Իռլանդիայում դա տեղի է ունեցել մոտ 30 տարի առաջ։ Եվ կա ճանապարհ՝ հակամարտությունից դուրս գալու։ Կա խնդիրների լուծման ձև, որը պահանջում է զգայունություն, բայց ամենից առաջ՝ քաղաքական կամք և ուժեղ առաջնորդություն։ Դուք, Ադրբեջանում ձեր գործընկերոջ հետ, ամենաարդյունավետ կերպով ցույց եք տվել դա, և մենք գնահատում ենք»,-նշել է Մարտինը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով