🪧 Նախագահականի մոտ՝ ԵՄ պաշտոնյաների հանդիպմանը զուգահեռ, բողոքի ակցիա է ընթանում։ Մասնակիցները պահանջում են Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը, մասնակիցների ձեռքին պաստառներ են՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրություններով։
🔸 Ակցիային մասնակցում էր Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, նա նշեց՝ «Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ամբողջ իմաստն այս իշխանությունների վերարտադրությունն է»։
📣 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձավ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարությանը, թե 8 տարի առաջ գագաթնաժողովի հյուրերից ոչ ոք Հայաստան չէր գա․ «Դա կարող էր ասել Ֆինլանդիայի կամ Լիխտենշտեյնի վարչապետը, բայց Ֆրանսիայի նախագահը, ում նախորդ բոլոր գործընկերները եղել են ՀՀ-ում, նման զավեշտալի սուտ ասելու իրավունք չուներ երեւի»։
🗣 Աշոտյանի խոսքով՝ Փաշինյանին օգնելու նպատակ է ունեցել Մակրոնը․ «Տալ մեսիջներ, որոնք կարելի է կտրտել, շահարկել, գովազդել»։

Թողնել պատասխան