Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում լուսանկա…

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցից՝ կից կատարելով գրառում։
«Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Ֆրանսիայի նախագահը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով