Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվելՄոնումենտի առանձնատների հայտնի գործով, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, նոր մեղադրյալներ կան:
❗️«Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ քրեական հետապնդումներ են հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մազմանյանի և քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի նկատմամբ:
❗️Մեր տեղեկություններով՝
քրեական հետապնդումների շարքն այսքանով չի ավարտվելու, ավելին՝ նշված վարույթով նոր զարգացումներ են սպասվում, և չի բացառվում, որ այս գործով նոր մեղադրյալներ կներգրավվեն:
🔻Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե։
Նշեցին, որ ավելի ուշ պարզաբանում կներկայացնեն։
Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել
«Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ քրեական հետապնդումներ են հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Երևանի…
Թողնել պատասխան