Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը Հարավային Կովկասի …

Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը Հարավային Կովկասի գործընթացների նկատմամբ, ինչպես նաև՝ այդ երկրի ներդրումը տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ հայտարարության ընթացքում նշեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նախագահը շեշտեց, որ Լատվիայի նախագահի հետ հանդիպման և զրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային բնույթի հարցեր՝ ներառյալ Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով