Տարիներ ձգվող գարշահոտություն. Նուռնուսի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊ…

Տարիներ ձգվող գարշահոտություն. Նուռնուսի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևանքով աղտոտված օդից։ Ընկերության տնօրենն ասում է՝ Նուռնուսում աշխատում են միայն ձմռան ամիսներին, այս պահին արտադրությունը չի գործում, բայց պատրաստ են լսել բնակիչների բողոքը և մինչեւ հաջորդ ձմեռ մոնիթորինգ անել։
Մեզ հետ զրուցած Նուռնուսի բնակիչները հայտնեցին, որ 2025-ի դեկտեմբերին դիմել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել։
📌 «Հետքը» գրավոր հարցմամբ 2026-ի հունվարին դիմեց Տեսչական մարմնին՝ պարզելու, թե ինչ քայլեր է ձեռնարկում բնակիչների բարձրացած խնդիրներին արձագանքելու համար։
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Տարիներ ձգվող գարշահոտություն. Նուռնուսի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից

«Շատ վատ հոտ ա գալիս թե՛ ցերեկը, թե՛ գիշերը։ Հնարավոր չի շնչել, լուսամուտ բացել չենք կարողանում։ Լինում ա, որ հյուրեր ենք ունենում, մեկ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով