Իրավիճակը Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին, որտեղ երեկ տեղի են ունեցել բախումներ երկու պետությունների զինծառայողների միջև, կայունացել է։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահը։ Նրա խոսքով՝ Բաթկենի շրջանում է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Արտեմ Նովիկովի գլխավորած աշխատանքային խումբը, որը ձեռնարկել է մի շարք քայլեր հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ձեռնարկվում են նաև միջոցներ սահմանին լարվածության էսկալացիան կանխելու համար։