❗️ Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։
📣 Այս մասին հայտնում է Epress.am-ը։ Հնդկաստանի՝ գործադուլ հայտարարած քաղաքացիները պատմել են, որ ապրում և աշխատում են գործարանի տարածքում, պայմաններն անտանելի են, հաճախ հիվանդանում են, բայց ոչ մի բուժօգնություն չեն ստանում։ Տնօրենը ստիպում է նրանց պայմանավորվածից 2 անգամ ավելի շատ բաճկոններ կարել, ինչը գործնականում անհնարին է․ «Նա իսկապես խոշտանգում է մեզ», – պատմել է դերձակներից մեկը։
👮♂️ Մայիսի 8-ին մի քանի տասնյակ միգրանտ աշխատողներ գնացել են Իջևանի ոստիկանության բաժանմունք՝ տնօրենության դեմ հաղորդում ներկայացնելու։ Ոստիկանները չեն ընդունել նրանց դիմումը և խնդրել են վերադառնալ արտադրամաս։ Միգրանտ աշխատողներին անտեսել է նաև Հնդկաստանի դեսպանատունը՝ հորդորելով ինքնուրույն լուծել գործատուի հետ խնդիրները։
📰 Այս թեմայով կարող եք կարդալ «Ինֆոքոմի»` «Հնդիկ միգրանտները աշխատաշուկայի ստվերում. ինչո՞ւ են շատերն առանց փաստաթղթերի» հետազոտությունը։
❗️Իջևանի «Գրանդ տեքստիլ» ֆաբրիկայի 205 հնդիկ աշխատողները օգոստոսի 6-ին գործադուլ են հայտարարել՝ պահանջելով երեք ամսվա աշխատավարձը: Գործադուլը շարունակվում է մինչև հիմա: Այս մասին հայտնում է epress.am-ը։ 📌 Գործադուլի մասնակիցները նշում են, որ դիմել են Հնդկաստանի…
Թողնել պատասխան