🇦🇲🇪🇺 Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է իր գործունեության 2-ամյակը, ինչպես նաև առաքելության երկարաձգումը ևս 2 տարով:
🗣️ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է. «Երկու կողմն էլ [Հայաստանն ու Ադրբեջանը -խմբ.] ամրաշինական աշխատանքներ է անում իր դիրքերում, ես չեմ կարող ասել, թե կողմերն ինչի են պատրաստվում, իսկ նպատակի մասին հարցերը կարող եք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչություններին տալ», – շեշտեց նա:
📌 Նրա խոսքով՝ իհարկե, Բրյուսելում էլ գիտեն, որ Ադրբեջանն այնքան էլ երջանիկ չէ իրենց ներկայությունից. «Ես կարող եմ միայն ասել, որ մենք հետևում ենք սահմանի իրավիճակին: Մենք չենք լրտեսում, դիտարկում ենք, թե ինչ են անում երկու կողմերը, պատկեր ենք ստանում դրանից ու Բրյուսելին զեկուցում, ո՛չ լրտեսում ենք, ո՛չ էլ որևէ մեկին վնասում»։ |azatutyun.am|

Leave a Reply