Փաշինյանը հիսթերիայի մեջ է՝Երևանը սկսել է մերժել նրանԼևոնը, Րաֆֆին, Վազգենը, դու…

Փաշինյանը հիսթերիայի մեջ է՝Երևանը սկսել է մերժել նրան
Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, դուք ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք, դուք վճարվել եք Սերժից ու Ռոբերտից, որ ամեն անգամ ժողովրդին խաբելով տանեք դեպի պարտություն։ Այս մասին ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հիսթերիայի մեջ է՝Երևանը սկսել է մերժել նրան։ Փաշինյանն ու ՔՊ-ն նախընտրական քարոզարշավ են իրականացնում Երևանում և երևանցիների մեծամասնությունը նրան անվանում են դավաճան, մեղադրում են Արցախը վաճառելու մեջ, չեն ցանկանում նրա հետ շփվել ու անգամ նրա ձեռքից հրաժարվում են բուկլետներ վերցնել։
ՀՀ ընտրողների մեծամասնությունը բնակվում է մեկ միլիոնանոց Երևանում՝երևանցիների կողմից Փաշինյանի նկատմամբ բացասական վերաբերմունքը կարևոր ինդիկատոր է, որը ՀՀ քաղաքացիներն արդեն չեն հավատում փաշինյանական ֆեյք քարոզչությանն ու ցանկանում են փոփոխություններ։
Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը՝նա սկսում է հարձակվել արցախցիների վրա՝վիրավորում է ընդդիմադիրներին, ընդդիմության լիդերների սպառնում է կզցնելով ու բանտերը նետելով։ Այսինքն, ՔՊ-ականներն արդեն անցել են բացահայտ քաղաքական տեռորի՝նրանք այլ կերպ չեն կարողանալու պահել իշխանությունը։
Փաշինյանը մի քանի անգամ սուր քննադատության է ենթարկվել Երևանում արցախցիների կողմից ու նա սկսել է հասարակության մեջ տարածել հակաարցախյան տրամադրություններ՝դա բխում է ՔՊ-ի դաշնակից Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից։
Փաշինյանի հույսն Արևմուտքն է ու թուրք-ադրբեջանական տանդեմը։ Նա իր Բաքվի ու Անկարայի դաշնակիցներին մեսիջներ է հղում՝քանի դեռ Փաշինյանն ու ՔՊ-ն են Երևանում իշխանության ղարաբաղյան հարցը փակված է մնալու։
Չկա Ղարաբաղի հարց, ով որ ուզի Ղարաբաղի հարց բացի՝ ինձ հետ գործ է ունենալու։ Օրերս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն Արևմուտքին մեսիջ է հղում՝ստավկա դրեք ՔՊ-ի վրա և նրանք ամեն ինչ անելու են հայ-ռուսական ռազմա-քաղաքական և էներգետիկ-տնտեսական կապերը խզելու համար։ Արդեն այսօր փաշինյանական քարոզչությունն Արցախի կորստի համար մեղադրում է ՌԴ-ին, տարածում են հակառուսական տրամադրություններ ու ցանկանում են Թուրքիային ու Ադրբեջանին ներկայացնել բարեկամ, իսկ ՌԴ-ին՝թշնամի, որն իբր հիբրիդային պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ։
Բացի այդ, Փաշինյանը մեսիջ է հղում Իլհամ Ալիևին՝մի կրակեք սահմաններին, որպեսզի Փաշինյանն ու ՔՊ-ն կարողանա ՀՀ քաղաքացիներին խաբել խաղաղության մասին հեքիաթներով, իսկ ՔՊ-ի վերարտադրության դեպքում Փաշինյանը նորանոր զիջումներ է անելու Ադրբեջանին՝անկլավներ, սահմանադրության փոփոխություն, Զանգեզուրի միջանցք, 300 հազար ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, այսինքն Հայաստանի դե-ֆակտո վերածում «Արևմտյան Ադրբեջանի»։
ՀՀ քաղաքացիները կարող են իրենց քվեարկությամբ փրկել Հայաստանը՝փաշինյանական կլանի վերարտադրության դեպքում ՀՀ-ն կրկնելու է Արցախի ճակատագիրը։ ՀՀ քաղաքացիները պետք է քվեարկեն ընդդիմության օգտին՝ոչ մի քվե ՔՊ-ին ու նրանց արևմտամետ, ռուսաֆոբ սատելիտներին։
Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով