ՄԱԿ-ի Կենսաբազմազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) …

ՄԱԿ-ի Կենսաբազմազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բարձրաստիճան պատվիրակությունների այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակ առ ժամանակ կսահմանափակվի։
🗓 Հոկտեմբերի 15 (ժամը 06:00 — 23:00) Սահմանափակումներ կգործեն Գեներալ Ի․ Գասպարյան, Երևանյան, Արգիշտիի, Գրիգոր Լուսավորչի, Իտալիայի, Խորենացու, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Թումանյան, Աբովյան, Արամի, Պուշկինի, Տերյան, Բեյրութի, Աթենքի, Պարոնյան, Պռոշյան փողոցներում, Իսակովի, Մաշտոցի, Բաղրամյան, Սայաթ-Նովայի պողոտաներում, Ծիծեռնակաբերդի խճուղում, Հաղթանակի կամրջին, ինչպես նաև Հանրապետության, Բրազիլիայի և Ֆրանսիայի հրապարակներում։
🗓 Հոկտեմբերի 16 (ժամը 06:00 — 20:00) Երթևեկությունը փուլային կսահմանափակվի Աբովյան, Պուշկինի, Արամի, Տերյան, Թումանյան, Նալբանդյան, Վազգեն Սարգսյան, Խորենացու, Բեյրութի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի, Ոսկերիչների, Աթենքի, Երևանյան, Գեներալ Ի․ Գասպարյան փողոցներում, Մաշտոցի և Իսակովի պողոտաներում, Հաղթանակի կամրջին ու Հանրապետության հրապարակում։
👮‍♂️ Ոստիկանության հորդորը Խցանումներից խուսափելու համար ՆԳՆ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է հնարավորինս սահմանափակել անձնական ավտոմեքենաների օգտագործումը, օգտվել հասարակական տրանսպորտից և երթուղիները պլանավորել նախապես։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով