Պահեստազորի զինծառայողները ՊՆ-ից չեն կարողանում ստանալ արձակուրդային ու հանգստյան օրերի վճարներըՊահեստազորի փոխգնդապետ Նորայր Հարությունյանը դատական կարգով Պաշտպանության նախարարությունից պահանջում է ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդային, ինչպես նաև ոչ աշխատանքային և տոնական օրերի աշխատանքի դիմաց հասանելիք վճարումները:
Չնայած 2023 թվականին ՊՆ նախարարի հրամանով հաստատվել է փոխհատուցման հատուկ կարգ, դիմումները հաճախ մերժվում են, և հարցը տեղափոխվում է իրավական դաշտ:
👇🏻 Առանցքային խնդիրները, որոնց բախվում են զինծառայողները.
🔻 Արխիվային տվյալների անճշտություններ. Փաստաթղթավորման խնդիրների պատճառով արխիվային քաղվածքներում առկա են տվյալների անհամապատասխանություններ (օրինակ՝ նույն ժամանակահատվածում և՛ արձակուրդի, և՛ դիրքերում գտնվելու ձևակերպումներ կամ դիրքերից իջնելու օրվա բացակայություն):
🔻 Մասսայական հայցեր և դատարանների ծանրաբեռնվածություն. Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների նախադեպային որոշումներից հետո դատարան դիմողների թիվը կտրուկ աճել է: Վարչական դատարանը թեթևացնելու նպատակով գործերը փոխանցվել են քաղաքացիական դատարան, որտեղ միայն 2026 թվականի հունվարից մինչև մայիսի 15-ն ընդունվել է 193 նոր հայցադիմում:
🔗 Թե ինչ իրավական հիմքերով են ընթանում դատական գործերն ու ինչպես են մեկնաբանվում օրենքի բացերը, կարդացեք ամբողջական ՀՈԴՎԱԾՈՒՄ
Պահեստազորի զինծառայողները ՊՆ-ից չեն կարողանում ստանալ արձակուրդային ու հանգստյան օրերի վճարները
Պաշտպանության նախարարությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել պահեստազորային Գրիգոր Սերոբյանի գործով։ Վերջինս պահանջել էր…
Թողնել պատասխան