📣 Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գործակալ լինելու վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին
🗣 «Միջազգային և հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հայտնված կալուգացի օլիգարխը, ոչ ավելի, ոչ պակաս Անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։
🔸 Սա հաստատում է մեր պատկերացումները, որովհետև ես ընդամենը երկու օր առաջ ասում էի, որ այն մարդը, որն օրակարգ է բերում մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումներում երբեք չի եղել, այդ մարդու գործելակերպն այլ կերպ, քան լրտեսի գործելակերպ, հնարավոր չէ անվանել»,- նշել է Փաշինյանը։ |armenpress.am|
Ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը 🗳 ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական The Insider-ը հրապարակել է ծավալուն հետաքննություն, որտեղ անվանական ներկայացված են Կրեմլի «հայկական ուղղությունը»…
Թողնել պատասխան