«Բելվեդեր» ռեստորանի նախկին աշխատակիցը ահազանգում է աշխատանքային իրավունքների խախտման մասին2026 թվականի մարտի 1-ին Աշոտ Հակոբյանը աշխատանքի առաջարկ է ստացել երևանյան «Բելվեդեր» ռեստորանից՝ որպես մանղալի խոհարար։ Իր ծանոթ խոհարարը, ում հետ նախկինում աշխատել էր, զանգահարել է աշխատանք առաջարկել։
Նա մարտի 1-ին գնացել է ռեստորան, որտեղ սկզբում իրեն դիմավորել է մենեջերը, ապա՝ Նոնա անունով մի կին, որը տնօրեն է ներկայացել։
Աշխատանքը 6-օրյա գրաֆիկով էր, օրական 10 ժամ, 16 հազար դրամ օրավարձով։ Աշխատանքի ընդունվելուց առաջ Աշոտը հարցրել է՝ գրանցելո՞ւ են իրեն։ Պատասխանել են, որ իրենց մոտ բոլորը գրանցված աշխատողներ են։
Մարտի 3-ին Աշոտ Հակոբյանն աշխատանքի է անցել։ Առաջին օրը, ըստ նրա, ամբողջ անձնակազմը մաքրությամբ է զբաղվել:
Աշոտ Հակոբյանի խոսքով՝ աշխատանքի անցնելուց առաջ իրենից վերցրել են անձնագրի և բանկային քարտի տվյալները՝ գրանցման համար։ Սակայն շաբաթներ անց դեռ չէին գրանցել։
🔗 Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
«Բելվեդեր» ռեստորանի նախկին աշխատակիցը ահազանգում է աշխատանքային իրավունքների խախտման մասին
Աշոտ Հակոբյանի պնդմամբ՝ Տեսչական մարմնի աշխատակիցը փորձել է համոզել Աշոտին, որ ընդհանուր հայտարարի գան ռեստորանի ղեկավարության հետ,…
Թողնել պատասխան